Այսօր Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստում քննարկված կարևոր հարցերից մեկը համայնքի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափի բարձրացումն էր, որի հիմնական նպատակը համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն ստեղծելն է։
>, ավագանու նիստին ասել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ապա շարունակել․
Այսօր աշխատավարձիս դրույքաչափը բարձրացվել է՝ 370 հազար դրամ սահմանելով, և ուզում եմ ընդգծել, որ այդ որոշումը կայացվել է զուտ մեկ նպատակով՝ հնարավորություն տալ բարձրացնելու նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը։ Իմ աշխատավարձային քարտը շարունակելու են տնօրինել նույն սոցիալապես անապահով ընտանիքները, և այդ գումարը շարունակելու է ծառայել նրանց։
Այս տարիների ընթացքում չեմ օգտվել համայնքապետարանի որևէ արտոնությունից՝ ո՛չ վառելիքից, ո՛չ ծառայողական մեքենայից, ո՛չ էլ որևէ այլ ծառայությունից։ Չեմ օգտվել և չեմ էլ պատրաստվում օգտվել։
Կարծում եմ` մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում են համայնքի խնդիրները լուծելու, բնակիչների հոգսերին արձագանքելու և համայնքային ծրագրերն իրականացնելու ուղղությամբ, պետք է արժանապատիվ վարձատրվեն իրենց աշխատանքի դիմաց։
Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև համայնքի կառավարման միասնական համակարգի ձևավորմանը, Գորիսի, Տեղի և Տաթևի համայնքապետարանների աշխատակազմերի վերակազմակերպմանը, նոր աշխատակազմի կառուցվածքի հաստատմանը, համայնքի ղեկավարի տեղակալների նշանակմանը, համայնքի բյուջեին և մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերող նախագծեր։
Մեր աշխատանքը շարունակվում է։ Եվ ամենակարևորը՝ խոսքից բացի, պետք է լինի գործ>>, — իր խոսքն ամփոփել է Առուշ Առուշանյանը։