1. Ընդդիմությունը խստաշունչ, բոցաշունչ, վեհաշունչ և հանրագումարում անշունչ դատապարտող հայտարարություններից պետք է անցնի նոր օրակարգի ձևավորման միասնական հայեցակարգի մշակման աշխատանքներին։
2. Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, քանի մինի շարժում պետք է հենց բնի մեջ խեղդեն ու տապալեն, որ Ընդդիմության հիմնական բաժնետերերին հասու լինի, որ առանձին-առանձին իրենք դատապարտված են պարտության, կալանավորման և նաև մահվան։
3. Սոցիալական իրավահավասարության դոկտրին պետք է մշակվի, բայց այս գաղափարը խորթ է ընդդիմադիր խոշոր առաջնորդներին, որովհետև իրենք սոցիալական մարդիկ չեն, ավելին չեն էլ կարողանում խաղալ, որովհետև Նիկոլը սակավապետության, ցնցոտիապաշտության այնպիսի մաստեր կլասեր է բեմադրում, որ Ընդդիմադիր լիդերները որքան էլ եգիպտացորեն, փքաբլիթներ և կարկանդակներ ուտեն չեն հասնի։
4. Հականիկոլական պայքարը ինքնին դատապարտված է, որովհետև իրական թիրախը Նիկոլը չէ, անգամ նիկոլիզմը, այլ սոցիալական անհավասարությունը, անարդարությունը, տասնամյակների կուտակված վիրավորանքը, նախանձը, ատելությունը, որը Նիկոլիզմը վերածել է քաղաքական պրոցեսների գեներացման հավերժական շարժիչի։ Իսկ ընդդիմությունը կարո՞ղ է մոդելավորել և պայքարել իրական թշնամու դեմ, ո՛չ, որովհետև իշխանությունը դնթ-ի մակարդակով խաղում է լյումպեն զանգվածի էմոցիաների վրա այնպիսի շախմատային խաղատախտակի վրա, որի սև-սպիտակ վանդակներում առանձին-առանձին պահվում են ընդդիիմության առաջնորդները (ուժերը):
5. Ընդդիմությունը չունի հանրային մեծ վստահություն և հեղինակություն վայելող խարիզմատիկ, հզոր և իմաստուն առաջնորդ, սա էլ քաղաքական վաակումի մի այլ դրսևորում է։ Փորձում են առանձին կերպարներից կերտել, բայց հումքը ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ քաղաքակրթական։ Բայց պետք չէ հիասթափվել կոլեգաներ, փնտրեք, փնտրեք և կգտնեք։
6. Այն հանգամանքը, որ երկրի ղեկավարի նշաձողը ՆՓ-ն իջեցրել է Մարիանյան իջվածք չի նշանակում, որ ամեն մեկը ով ունի շատ դիպլոմներ, պատերազմական շքանշաններ և գիտական կոչումներ կարող է հավակնել այդ բրուտալ պաշտոնին։ Իսկ այն անձը ով առհասարակ զինվորական ծառայություն չի անցել կամ որևէ ռազմական գործողության չի մասնակցել թող մոռանա այդ պաշտոնի մասին, որովհետև խորքային չի ընկալվելու երբեք համենայն դեպս գործող կամ գալիք սահմանադրությունների տարամաբանությամբ։
Հ.Գ. Դավիթը հայրենասեր լավ տղա է, անկոտրում, հաջողություն գալիք պայքարում