ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտային բարեփոխումների իրականացմանը։
Քննարկվել են համագործակցության օրակարգային հարցեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, ավիացիայի և ճանապարհաշինության ոլորտներում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: