Դավիթ Համբարձումյանին ՔՊ-ից առաջարկ են արել ու մերժվել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Մասիսում «Կառուցող դաշինք»-ի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը վստահ է՝ իրեն կալանավորելու դեպքում էլ «Կառուցող դաշինք»-ը մինչև վերջ գնալու է։

Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՔՊ-ից իրեն համագործակցության առաջարկ են արել, ինչը, բնականաբար, մերժվել է։

«Այո՛, առաջարկ է եղել, առաջարկել են առաջիկա ընտրությունների հետագան քննարկել, ես մերժել եմ, որովհետև ես երբեք չեմ աշխատի որպես պայմանավորված համայնքի ղեկավար։ Ի՞նչ է նշանակում պայմանավորվել, որոշողը մասիսցին է, ես վստահում եմ մասիսցիների հաղթանակին, հետևաբար, որևէ մեկի հետ պայմանավորվելու բան չունեմ»,- ասաց Համբարձումյանը։

Aysor.am

Leave a comment