Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա
Բունդեսթագն ընդունել է 2027 թվականի դաշնային բյուջեն, հայտնում է DW-ն։
Բունդեսթագի պատգամավորները հավանություն են տվել կառավարող կոալիցիայի բյուջեին, որը նախատեսում է 556 միլիարդ եվրոյի ծախսեր՝ մոտ 31 միլիարդով ավելի, քան 2026 թվականին։
Այսպիսով, Գերմանիայի կառավարության տրամադրության տակ մեկ տարվա կտրվածքով ավելի շատ միջոցներ կլինեն, քան երբևէ։ Հիմնական բյուջեով և հատուկ հիմնադրամներով ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել շուրջ 210 միլիարդ եվրոյի նոր փոխառություններ։
Պաշտպանական ծախսերը կաճեն՝ հասնելով գրեթե 140 միլիարդ եվրոյի, և այդպիսով կհասնեն Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ռեկորդային մակարդակի։ Ուկրաինային կտրամադրվի 12 միլիարդ եվրոյի օգնություն։