Հայ մարզիկների առաջին մեդալները խուլերի ըմբշամարտի ԵԱ-ում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվող խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության մրցումային առաջին օրը՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են բարձր արդյունքներ։

Հունահռոմեական ոճում Հայաստանի պատանի և երիտասարդ ըմբիշներն արդեն 3 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել։

Ոսկե մեդալակիրներ՝

Ավետիս Գալստյան – 45 կգ, պատանիներ,

Արման Ասատրյան – 55 կգ, երիտասարդներ,

Ռոման Ուսոյան – 77 կգ, երիտասարդներ։

Արծաթե մեդալակիրներ՝

Հարություն Գասպարյան – 48 կգ, պատանիներ,

Դավիթ Հարությունյան – 51 կգ, պատանիներ,

Ատոմ Ասլանյան – 55 կգ, պատանիներ,

Ալեքս Նիկողոսյան – 71 կգ, պատանիներ։

Բրոնզե մեդալակիրներ՝

Հրաչ Գյուրջյան – 60 կգ, պատանիներ,

Նարեկ Թանդիլյան – 65 կգ, պատանիներ,

Սեյրան Պետրոսյան – 67 կգ, երիտասարդներ,

Մուշեղ Սարգսյան – 92 կգ, պատանիներ,

Գրիգոր Հակոբյան – 97 կգ, երիտասարդներ,

Արամ Բարսեղյան – 110 կգ, պատանիներ։

Նոյեմբերի 27-ին մրցագորգ դուրս կգան մեծահասակ մարզիկները, իսկ նոյեմբերի 29-ից մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները: Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 8-րդ, ինչպես նաև պատանիների և երիտասարդների Եվրոպայի 5-րդ առաջնություններին Հայաստանի հավաքականը ներկայացված է ավելի քան 20 մարզիկով։

Մարզական ստուգատեսները համախմբել են 11 երկրների շուրջ 145 ըմբիշների, 65 մարզիչների ու ներկայացուցիչների, 16 մրցավարների: Առաջնությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 1-ը։

Leave a comment