Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվել Համբարձումյանին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը ավելի վաղ ահազանգ էր հնչեցրել Մասիս համայնքում ընտրություններից առաջ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով նոր զարգացումների և ընտրություններին նրա մասնակցությանը հնարավոր խոչընդոտներ ստեղծելու մասին։