«Ազատություն». Ընտրություններից ընդամենը 5 օր առաջ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն Արևաշող գյուղի բնակիչ Գնել Մանուկյանին՝ հենց նրա ծննդյան օրը, անձամբ հանձնել է 8,5 միլիոն դրամանոց բնակարանի վկայագիր։ ՔՊ-ական պատգամավոր Արամ Խաչատրյանը պնդում է՝ սա ընտրակաշառք կամ բարեգործության արգելքի խախտում չէ, այլ սովորական աշխատանքային գործառույթ, չնայած մարզի ղեկավարն այն անում էր նախընտրական քարոզչության արանքում։
Մարզպետ Մկրտչյանն ամեն օր Սպիտակում քարոզչության է մասնակցում ու քարոզչական նյութեր հրապարակում իր ֆեյսբուքյան էջում։
«Մարզպետն արձակուրդի մեջ չի, միշտ աշխատանքներ է իրականացնում և աշխատանքային ժամերին իր պարտականություններն է անում», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանը։
Մարզպետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, թե ինչպես է մտնում Գնել Մանուկյանի տնակ՝ աչքալուսանքով, թե՝ «դատարկ ձեռքով չենք եկել»։
Կարինե Սիմոնյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: