Հայաստանի՝ դեպի Եվրամիություն կողմնորոշվելը և միաժամանակ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում աշխատանքը շարունակելու ցանկությունը միմյանց հետ չեն համադրվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տնտեսական առումով ինչ-որ պահի երկու աթոռի վրա միաժամանակ նստելու ցանկությունը կամ պետք է հաստատվի, կամ հերքվի՝ որոշակի ընտրություն կատարելու միջոցով, քանի որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի կողմնորոշումն ու միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը միմյանց հետ չեն համադրվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։