Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-էստոնական հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերը։
Ջեյհուն Բայրամովը էստոնական կողմին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների և խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։