13:07 27.11.2026 (Թարմացված է: 13:08 27.11.2026)
Բաժանորդագրվել
Ընկերությունից վստահեցնում են, որ ամեն ինչ անում են խնդիրն արագ կարգավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում գործող կապի օպերատոր «Team Telecom Armenia» ընկերությունն այսօր առավոտից կապի հասանելիության հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի։ Ընկերությունն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Տեխնիկական խափանման պատճառով այս պահին բջջային կապի հասանելիության հետ կապված տեխնիկական խնդիրներ կան։ Մեր թիմն աշխատում է խնդրի արագ կարգավորման ուղղությամբ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,– ասված է հայտարարությունում։
Նշենք, որ այսօր առավոտից բազմաթիվ բաժանորդներ չեն կարողանում զանգեր կատարել և օգտվել համացանցից։