«Team Telecom Armenia»–ի բաժանորդները կապի խնդիրների են բախվել. ի՞նչն է պատճառը

Բաժանորդագրվել

Ընկերությունից վստահեցնում են, որ ամեն ինչ անում են խնդիրն արագ կարգավորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում գործող կապի օպերատոր «Team Telecom Armenia» ընկերությունն այսօր առավոտից կապի հասանելիության հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի։ Ընկերությունն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Տեխնիկական խափանման պատճառով այս պահին բջջային կապի հասանելիության հետ կապված տեխնիկական խնդիրներ կան։ Մեր թիմն աշխատում է խնդրի արագ կարգավորման ուղղությամբ։ ​Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,– ասված է հայտարարությունում։

Նշենք, որ այսօր առավոտից բազմաթիվ բաժանորդներ չեն կարողանում զանգեր կատարել և օգտվել համացանցից։

Leave a comment