ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ մոտ ապագայում համաձայնությունների ձեռքբերումը միանգամայն հնարավոր է համարում։
Truth Social սոցիալական ցանցում նա նշել է, որ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավորինս արագ համաձայնության կհասնեն։
«Ես իսկապես կարծում եմ, որ դա միանգամայն հնարավոր է», – գրել է ԱՄՆ նախագահը։
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է նաև մյուս կողմերի պատրաստակամությունը։
«Կարծում եմ՝ Պուտինը կցանկանար, որ պատերազմն ավարտվեր։ Ես այդպես եմ կարծում։ Իսկ տանգո պարելու համար երկուսն են պետք», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։