Դափնու տերևներից, կոճապղպեղից կամ մեղրից պատրաստված եփուկներով հազը բուժելը կարող է առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիա և վատթարացնել հիվանդի վիճակը․ հայտնել է բժիշկ Դենիս Պրոկոֆեւը «Աբզաց» պարբերականին։
Մասնագետի խոսքով՝ հազի առաջացման մոտ 200 տարբեր պատճառ կա, ինչը նշանակում է, որ չկա դրա բուժման որևէ ունիվերսալ միջոց։
Բժիշկն ընդգծել է, որ բուսական եփուկները կարող են ալերգիա հրահրել (նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում երբեք ալերգիա չեն ունեցել) և սրել առկա առողջական խնդիրները։
Նա նշել է, որ տնային պայմաններում նման խառնուրդներ պատրաստելիս հնարավոր չէ ստուգել ձեռք բերված մեղրի որակը կամ ապահովել պատրաստման համար անհրաժեշտ ճշգրիտ ջերմաստիճանը։ «Այս եփուկները հատկապես վտանգավոր են բրոնխիալ ասթմա ունեցող մարդկանց համար, քանի որ այդ հիվանդությունը պայմանավորված է հենց ալերգիկ ռեակցիաներով»,- շեշտել է Դենիս Պրոկոֆեւը։
Մասնագետը հավելել է, որ հաշվի առնելով ժամանակակից բժշկական բուժման մեթոդների հասանելիությունը՝ նման եփուկների օգտագործումն անիմաստ է։