Շախմատի աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած պարտիայում գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն և հավակնորդների մրցաշարի հաղթող Ժավոխիր Սինդարովը 60-րդ քայլում համաձայնել են ոչ-ոքիի։
Երրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս Սինդարովը։
Այսպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվել է՝ 1.5։1.5։
Այսօր շախմատիստների համար հանգստյան օր է։ Չորրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 28-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։ Սպիտակ խաղաքարերով կխաղա Գուկեշ Դոմարաջուն։