ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի շատ ռազմական տեխնիկա և զինամթերք է արտադրում, քան երբևէ։
«ԱՄՆ-ն երբեք այսքան ռազմական տեխնիկա և զինամթերք չի արտադրել, որքան հիմա։ Մեր պահեստները շուտով կլցվեն, և երբ դա տեղի ունենա, մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում հսկայական օգուտ կստանան դրանից», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ առանց արտադրության ծավալների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ներկայացնելու։
Անդրադառնալով Ֆլորիդայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կայացած հանդիպմանը՝ Թրամփը նշել է, որ դաշինքին տեղեկացրել է ամերիկյան պաշտպանական ընկերությունների արձանագրած առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները կառուցում են ավելի քան 20 նոր արտադրական ձեռնարկություն։