Պատժամիջոցների անօգուտ լինելը ապացուցելն այս պահին ավելի կարևոր է, քան բանակցությունները․ Արաղչի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի համար ներկայումս ավելի կարևոր է ապացուցել, որ պատժամիջոցներն ու ճնշումը չեն կարող հասնել իրենց նպատակին, քան բանակցություններ վարելը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված մեկնաբանության մեջ նա նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել բանակցություններից և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, սակայն ներկա պայմաններում երկրի առաջնահերթ առաքելությունն է հիասթափեցնել հակառակորդներին՝ պատժամիջոցների և ճնշման արդյունավետության հարցում։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացն ունի իր մեխանիզմը և իրականացվում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի վերահսկողությամբ։

Արաղչին նաև նշել է, որ իրանցի դիվանագետները, հատկապես հարևան երկրներում, շուրջօրյա աշխատում են երկրի կարիքներն ապահովելու և առևտրային ուղիները բաց պահելու ուղղությամբ։

«Նպատակն այն է, որ հակառակորդները հասկանան՝ Իրանի շրջափակումն անհնար է», – ընդգծել է նախարարը։

Leave a comment