Չպետք է թույլ տանք՝ արհեստական ​​բանականությունը որևէ մեկի կողմից օգտագործվի Ռուսաստանի դեմ. Պուտին

Գրեթե տասը տարի առաջ ես ասացի, որ եթե որևէ երկիր հասնի առաջատար դիրքերի արհեստական ​​բանականության զարգացման գործում, ապա այն կտիրի աշխարհին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Չպետք է թույլ տանք, որ արհեստական ​​բանականությունը որևէ մեկի կողմից օգտագործվի Ռուսաստանի դեմ»,-նշել է ՌԴ ղեկավարը՝ ընդգծելով.

«Ռուսաստանը կձգտի ավելի լայնորեն ներդնել արհեստական ​​բանականությունը երկրում։

Գործնականում բոլորը պետք է տիրապետեն արհեստական ​​բանականության հմտություններին։

Արհեստական բանականությունը շուտով կփոխարինի որոշ ոլորտներում միջին մակարդակի մասնագետներին»։

Leave a comment