ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում այսպես կոչված «թագավորական մակընթացությունները» (king tides) բարձր ալիքներ են առաջացրել, որոնք հարվածել են Սան Ֆրանցիսկոյից հյուսիս Պասիֆիկա քաղաքի ափամերձ հատվածին։
Քաղաքի նավամատույցներից մեկը մասամբ ավերվել է, ափամերձ գոտու որոշ փողոցներ ու տներ ջրալցվել են։
Նահանգի տարբեր հատվածներում՝ այդ թվում Լա Խոլլայում, Սանտա Բարբարայում և Սան Պեդրոյում, գրանցվել են ռեկորդային՝ երբևէ դիտարկված ամենաբարձր մակընթացությունները։
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ ցածրադիր վայրերում ջրհեղեղը կարող է հասնել ծայրահեղ մակարդակի՝ ծածկելով ճանապարհները և հանգեցնելով դրանց փակմանը, ինչը կարող է բարդացնել հնարավոր տարհանման աշխատանքները։