Քաղաքականություն
26.11.2026 | 16:07
Մոլդովայի իշխանությունները Հայաստանի կառավարական պատվիրակության հետ կիսվել են էներգետիկ փոխհատուցումների «Ajutor la contor» համակարգի գործարկման իրենց փորձով և պատմել այն դժվարությունների մասին, որոնց բախվել են նախորդ ջեռուցման սեզոնների ընթացքում։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ էներգետիկ խոցելիության նվազեցման հիմնադրամի գործունեության մանրամասները հայ գործընկերներին ներկայացրել է գերատեսչության պետական քարտուղար Անաստասիա Օչերետնայան։ Նա բացատրել է, թե ինչպես են Մոլդովայում գնահատում տնային տնտեսությունների էներգետիկ խոցելիության աստիճանը և ինչպես է իրականացվում բոլոր փուլերի թվայնացումը՝ դիմումների գրանցումից և դրանց ստուգումից մինչև փոխհատուցումների հաշվարկն ու տրամադրումը։
Կողմերը քննարկել են նաև նման մեխանիզմի գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերը, անդրադարձել են այն գործնական դասերին, որոնք Մոլդովան քաղել է նախորդ ձմեռների փորձից։
Հանդիպումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, որն աջակցել է նախարարությանը էներգետիկ խոցելիության նվազեցման ծրագրի մշակման և իրականացման գործում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի