Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարացվեց

https://arm.sputniknews.ru/20261126/shaqi-nerkhuzhats-adrbejanci-zintsarajvoghi-kalanqy-3-amsvov-erkaracvec-109792116.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572923_0:0:772:579_1920x0_80_0_0_76a01bcfe6d79dafb261632395994089.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, շաքի, դատարան, սյունիք, կալանք

հայաստան, շաքի, դատարան, սյունիք, կալանք

Բաժանորդագրվել

Դատական նիստի ընթացքում 2 միջնորդություն է ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կալանքը 3 ամսով երկարացվեց։ Այս մասին հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

Նա տեղեկացրել է, որ այսօր Գորիսի դատարանում տեղի է ունեցել Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։

«Հանրային մեղադրողը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ադրբեջանցի մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը»,– գրել է պատգամավորը ֆեյսբուքյան էջում։

Միրզոյանի խոսքով` երկրորդ միջնորդությունը ներկայացրել է տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։ Նա միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ նոր է ներգրավվել գործում և ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին։

Անի Ավետիսյանը առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել դատական նիստին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։
Ադրբեջանցի զինվորը 6 անգամ է կրակել Շաքիում, գումար և հեռախոս է հափշտակել. նոր մանրամասներ

Leave a comment