https://arm.sputniknews.ru/20261126/shaqi-nerkhuzhats-adrbejanci-zintsarajvoghi-kalanqy-3-amsvov-erkaracvec-109792116.html
Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարացվեց
Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարացվեց
Sputnik Արմենիա
Դատական նիստի ընթացքում 2 միջնորդություն է ներկայացվել։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T16:35+0400
2026-11-26T16:35+0400
2026-11-26T16:41+0400
հայաստան
շաքի
դատարան
սյունիք
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572923_0:0:800:451_1920x0_80_0_0_4a2c6485ca5359b59ed9cf866a5879da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կալանքը 3 ամսով երկարացվեց։ Այս մասին հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։Նա տեղեկացրել է, որ այսօր Գորիսի դատարանում տեղի է ունեցել Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։Միրզոյանի խոսքով` երկրորդ միջնորդությունը ներկայացրել է տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։ Նա միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ նոր է ներգրավվել գործում և ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին։Անի Ավետիսյանը առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել դատական նիստին։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։Ադրբեջանցի զինվորը 6 անգամ է կրակել Շաքիում, գումար և հեռախոս է հափշտակել. նոր մանրամասներ
շաքի
սյունիք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572923_0:0:772:579_1920x0_80_0_0_76a01bcfe6d79dafb261632395994089.jpg.webp
հայաստան, շաքի, դատարան, սյունիք, կալանք
հայաստան, շաքի, դատարան, սյունիք, կալանք
Դատական նիստի ընթացքում 2 միջնորդություն է ներկայացվել։
Նա տեղեկացրել է, որ այսօր Գորիսի դատարանում տեղի է ունեցել Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։
«Հանրային մեղադրողը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ադրբեջանցի մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը»,– գրել է պատգամավորը ֆեյսբուքյան էջում։
Միրզոյանի խոսքով` երկրորդ միջնորդությունը ներկայացրել է տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։ Նա միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ նոր է ներգրավվել գործում և ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին։
Անի Ավետիսյանը առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել դատական նիստին։