Ռուսաստանը ոչ ոքի ոչինչ պարտք չէ. Պեսկով

Ռուսաստանը պարտավոր չէ համաձայնել էներգետիկ զինադադարի. հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը ոչ ոքի ոչինչ պարտք չէ։ Ռուսաստանը պետք է ապահովի սեփական ազգային շահերը»,- ասել է Պեսկովը։ 

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողով նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր, որ եթե Ռուսաստանը համաձայնի ձմռան ընթացքում դադարեցնել հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև համաձայնի զինադադարի, որը թույլ կտա Սև ծովով անվտանգ արտահանել պարենամթերք, ապա դա կվկայի Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ նրա մտադրությունների լրջության մասին։

Leave a comment