Անձնագրերի մեջ Ղարաբաղի հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք համաձայնագրի թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի․ Փաշինյան

Անձնագրերի մեջ Ղարաբաղի հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք համաձայնագրի թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իհարկե խիղճս տանջում է, այո, շատ է տանջում, ահավոր, իսկ ոնց էիք պատկերացնում, որ չտանջե՞ր։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է Եռաբլուրի համար խիղճը տանջում։

«Այդ թվում դրա համար է, որ ասում եմ, որ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև երկուսը անհամատեղելի են․ կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք, պարզ քաղաքական ընտրություն է»,-ասաց նա։

ՀՀ վարչապետը նկատեց, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում կառավարման շրջանում կա 2 տարի 8 ամիս, որտեղ Եռաբլուրի ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։ Սա բացառիկ և աննախադեպ բան է։

Leave a comment