Ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը` «Մոնթե» ֆիլմի մասին

«Ես միայն կարող եմ ասել, որ «Կինոմոսկվայի» վրա տեսա, որ ավտոմատներով պարում են, ու ավելի աբսուրդ տեսարան պարզապես դժվար է պատկերացնել։ Եկեք Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, Հայաստանն էլ մի կողմ թողնենք, ասենք, եվրոպական մի երկրից նայում են Երևանի կենտրոնում թիվ մեկ կինոթատրոնի վրա մարդիկ ավտոմատներով պարում են։ Այսինքն` մենք սա չենք տեսնում, հետո զարմանում ենք, թե ինչու է էն մի բանն էսպես, էն մեկը` էնպես…Դա աբսուրդ է. հետո ասում են, թե Հայաստանում բռնատիրություն է…Ո՞վ էր թույլ տվել այդ մարդկանց ավտոմատներով պարել. գային, ասենք, կառավարության շենքի ներսում պարեին, գնային, ԱԺ–ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»,– հայտարարեց Փաշինյանը։

Leave a comment