Հրազդանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի 66 հասցեում գործող «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, իսկ առաստաղի վիճակը չի ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը։

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Զ․ Անդրանիկի 66 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

– առաստաղի մակերևույթն ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հավանականությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a comment