«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում ես չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բնականաբար ես չեմ կարող այդ պրոցեսի առաջնորդությունը հենց այնպես թողնել։ Իմ ասածը վերաբերվել է Սահմանադրության ընդունման վերաբերյալ ընդդիմության կողմից առաջարկն ընդունելու պարագային։ Եթե ընդդիմությունը չի ընդունում այդ առաջարկը, խոսակցությունն այդ փաթեթով դուրս է գալիս, կխոսենք արդեն հանրության հետ»։