Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Հասարակություն

26.11.2026 | 11:42

Նոյեմբերի 25-ին Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 15-ամյա պատանին դանակի հարվածից վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանության ծառայողները դեպքի մասին հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 18-ամյա երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ։ Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։

Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։
Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն»։

Leave a comment