Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոստացել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխա կստանա իր SpaceX ընկերության երկուական բաժնետոմս։
«Ամերիկայի յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկու բաժնետոմս՝ մեկը՝ ընկերության կողմից, մյուսը՝ անձամբ իմ կողմից»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Ավելի ուշ գործարարը հավելել է, որ ընկերության կողմից տրամադրվող բաժնետոմսերը կփոխանցվեն հաջորդ ամիս, իսկ իր անձնական բաժնետոմսերը՝ հաջորդ տարվա հունիսին։