https://arm.sputniknews.ru/20261126/ceghaspani-anuny-chpetq-e-lini-mer-andznagrum-arcakhcinery-akcia-en-anum-erevanum-109781231.html
Ցեղասպանի անունը չպետք է լինի մեր անձնագրում. արցախցիները ակցիա են անում Երևանում
Ցեղասպանի անունը չպետք է լինի մեր անձնագրում. արցախցիները ակցիա են անում Երևանում
Sputnik Արմենիա
Արցախցի հասարակական գործիչը ՀՀ ղեկավարին մեղադրեց երկրին և հողին տեր չկանգնելու մեջ: 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T12:54+0400
2026-11-26T12:54+0400
2026-11-26T12:54+0400
հայաստան
արցախցի
բողոքի ակցիա
հհ կառավարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109776315_0:94:1600:994_1920x0_80_0_0_931eb4782ca025cc7fa4c7ea64932fec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Արցախցու անձնագրում որպես ծննդավայր Ադրբեջան նշելը հավասար է ինքնասպանության: ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ Անաստաս Իսրայելյանը:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նոր կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայրը նշվելու է Ադրբեջան, ոչ թե Արցախ կամ այնտեղի քաղաքներից մեկը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ անձնագրի «ծննդավայր» դաշտը լրացնելիս հնարավոր էր ընտրել բնակավայր կամ քաղաք նշելու տարբերակը, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիր նշելու ճանապարհը։Հասարակական գործիչը ՀՀ ղեկավարին մեղադրեց երկրին և հողին տեր չկանգնելու մեջ ու ընդգծեց՝ պատճառը վախկոտ լինելն է և այն, որ չեն կարողանում ազգային սկզբունքներով շարժվել:Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին հայտարարեց, որ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով։ Ըստ ծառայության՝ ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109776315_76:0:1525:1087_1920x0_80_0_0_5007f81dcef037fb474553d302463eef.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախցի, բողոքի ակցիա, հհ կառավարություն
հայաստան, արցախցի, բողոքի ակցիա, հհ կառավարություն
Բաժանորդագրվել
Արցախցի հասարակական գործիչը ՀՀ ղեկավարին մեղադրեց երկրին և հողին տեր չկանգնելու մեջ:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Արցախցու անձնագրում որպես ծննդավայր Ադրբեջան նշելը հավասար է ինքնասպանության: ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ Անաստաս Իսրայելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նոր կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայրը նշվելու է Ադրբեջան, ոչ թե Արցախ կամ այնտեղի քաղաքներից մեկը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 24-ին
հայտարարեց, որ անձնագրի «ծննդավայր» դաշտը լրացնելիս հնարավոր էր ընտրել բնակավայր կամ քաղաք նշելու տարբերակը, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիր նշելու ճանապարհը։
«Մարդասպան, ցեղասպանի անունը չպետք է մեր անձնագրում գրվի: Սա պահանջ է, ոչ թե խնդրանք: Արցախցուն ՀՀ անձնագիր տալիս չպետք է ներսում գրվի Ադրբեջան: Դա Ալիևի վարած քաղաքականությունն է: Իրենք իրենց քաղաքացիների ծննդավայրերի անունները գրում են քաղաքներ, բայց հորինված անուններով, իսկ գոյություն ունեցող Արցախը գրվում է Ադրբեջան: Սա մտածված ծրագիր է»,- ասաց Իսրայելյանը:
Հասարակական գործիչը ՀՀ ղեկավարին մեղադրեց երկրին և հողին տեր չկանգնելու մեջ ու ընդգծեց՝ պատճառը վախկոտ լինելն է և այն, որ չեն կարողանում ազգային սկզբունքներով շարժվել:
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին
հայտարարեց, որ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով։ Ըստ ծառայության՝ ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։