https://arm.sputniknews.ru/20260216/mer-patmutjan-amenamut-zhamery-fransahajery-kvoch-en-anum-dadarecnel-ekeghecu-dem-arshavy-98865258.html
Մեր պատմության ամենամութ ժամերը. ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը
Մեր պատմության ամենամութ ժամերը. ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը
Sputnik Արմենիա
Խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել վեհափառի և 6 եպիսկոպոսների դեմ անօրինական հետապնդումները։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T15:30+0400
2026-02-16T15:30+0400
2026-02-16T15:32+0400
ֆրանսիա
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
կոչ
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98801078_0:63:1200:738_1920x0_80_0_0_a508ad36338a53244cb7ac95b4c02e0f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը, թուլացնում ամբողջ ազգին՝ Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին նշված է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։Խորհուրդը ցավում և դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված ճնշումները, շեշտում՝ այս ճնշումների նոր սրացումն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված անօրինական հետապնդումն է, ինչով իշխանությունն ակնհայտորեն ներխուժում է հոգևորականության բացառիկ իրավասության մեջ։Խորհուրդը նաև կոչ է անում անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և խորհրդի քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։ Միաժամանակ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում վեհափառին։Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98801078_67:0:1134:800_1920x0_80_0_0_d16fdc198ef34a1e8fbc725d127a6560.jpg.webp
ֆրանսիա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, կոչ, նիկոլ փաշինյան, հայաստան
ֆրանսիա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, կոչ, նիկոլ փաշինյան, հայաստան
Խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել վեհափառի և 6 եպիսկոպոսների դեմ անօրինական հետապնդումները։
Խորհուրդը ցավում և դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված ճնշումները, շեշտում՝ այս ճնշումների նոր սրացումն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված անօրինական հետապնդումն է, ինչով իշխանությունն ակնհայտորեն ներխուժում է հոգևորականության բացառիկ իրավասության մեջ։
«Ներկայում, երբ հայ ազգը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, չի կարելի թույլ տալ նման բնույթի բախումներ, որոնք անարժան են և կործանարար ազգի միասնության և բարոյական ուժի համար։ Խորհուրդը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը միավորվել և անհապաղ վերջ դնել այս խախտումներին, որոնք հիշեցնում են ստալինյան դարաշրջանի գործելակերպը և մեր պատմության ամենամութ ժամերը»,- նշված է տարածված հայտարարության մեջ։
Խորհուրդը նաև կոչ է անում անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և խորհրդի քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։ Միաժամանակ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում վեհափառին։
Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ