Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հաջորդ բանակցությունների անցկացման ժամկետը դեռ հայտնի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Չէի ասի, թե բանակցությունները փակուղի են մտել կամ դադարեցվել, սակայն այս պահի դրությամբ մենք իսկապես պատկերացում չունենք, թե երբ կկայանա հաջորդ փուլը։
Բայց որ այն տեղի կունենա, դրանում կասկած չունեմ:
Հարցն, իհարկե, ուղղված է մեր գործընկերներին՝ Վաշինգտոնում․ ի՞նչ գաղափարներ և նախընտրություններ ունեն նրանք։
Մենք, իհարկե, պատրաստ ենք շարունակել նույն ձևաչափով, որով նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում անցկացվեց բանակցությունների նախորդ փուլը»,- ասել է փոխնախարարը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։