Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում:
Թեմից մանրամասնում են․
«Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում:
Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը՝ միասնական աղոթք բարձրացնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։