Արթուր Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ խափանման միջոցը փոխելուց հետո Դանիելյանն այսօր երեկոյան ազատ կարձակվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ տեղափոխվել էր ավելի վաղ։