Վարդևանյանը բացառել է իշխանությանն հանրաքվեի համար անհրաժեշտ 6 ձայն տրամադրելը

Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը մշակվել է բացառապես արտաքին պարտադրանքի հետևանքով։ Նա բացառել է իշխանությանն հանրաքվեի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից անհրաժեշտ 6 ձայն տրամադրելը:

«Նման երևույթ գոյություն չունի, ՔՊ-ն էլ է գիտակցել, որ նման հեռանկար չկա»,- նշել է Արամ Վարդևանյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ նույնիսկ ցանկություն չունի ծանոթանալու նոր Սահմանադրության նախագծին՝ այն համարելով վիրավորական։

Անդրադառնալով հնարավոր ճնշումներին՝ Վարդևանյանն ընդգծել է, որ գործող իշխանություններից կարելի է ամեն ինչ ակնկալել։

«Կարող եմ ասել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, այն բեռը, այն վստահությունը, որ ստացել է հայրենակիցներից ու դրա շրջանակներում հստակ ու վճռական «ոչը», որն արձանագրել ենք»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական ընդդիմությունը կտրամադրի իշխող քաղաքական ուժին պակասող վեց ձայնը՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի ներկայացնելու համար։

Leave a comment