https://arm.sputniknews.ru/20261125/valvodja-grigvorjani-spanutjan-mej-meghadrvvoghy-pndum-e-angir-arats-teqster-e-asel-109747970.html
Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը պնդում է՝ անգիր արած տեքստեր է ասել
Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը պնդում է՝ անգիր արած տեքստեր է ասել
Sputnik Արմենիա
Պնդում է, թե ոստիկանները մանրամասներով իրեն սովորեցրել են, թե ցուցմունքում ինչ պետք է ասի։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T16:56+0400
2026-11-25T16:56+0400
2026-11-25T16:57+0400
փարաքար
վալոդյա գրիգորյան
սպանություն
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/19/93878725_0:0:1572:884_1920x0_80_0_0_b12f8af1602bd6772137e68237ce6f02.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում կրկնեց նախորդ նիստի ժամանակ արած հայտարարությունը՝ պնդելով, թե նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունք է տվել, անգիր արած տեքստեր է ասել՝ սպառնալիքների և խոշտանգումների պատճառով։Նոյեմբերի 12–ին կայացած նիստում Գևորգ Հարությունյանը ևս ասել էր, թե ոստիկանության ծառայողների սպառնալիքների և շանտաժի ներքո է խոստովանել սպանության կատարումը։Դատարանում այսօր հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, այդ թվում՝ հանցագործության վայրում։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Հարությունյանը պատմում՝ որտեղ է Վալոդյային հանդիպել, կրակել նրա վրա, որ կողմից է եկել և այլն։ Հարությունյանը կրկին հայտարարեց, որ այդ վայրն իրեն նախապես տարել են, ցույց տվել, ինքն էլ կրկնել է այդ ճանապարհը։ Հայտարարեց նաև, որ հայտնաբերված հագուստը, ձեռնոցները, զենքն իրենը չեն եղել։ Պնդում է՝ նախկինում վախեցել է այս ամենը խոստովանել, իսկ հիմա իբրև թե սպառնալիքների և վախի ազդեցությունը թուլացել է։«Ուզում եմ բոլորն իմանան, որ ես էս սպանության հետ կապ չունեմ»,- հայտարարեց Հարությունյանը։Ասում է՝ բոլոր մանրամասներով ոստիկաններն իրեն սովորեցրել են, թե ինչ պետք է ասի ցուցմունքում, այդ թվում, որ շատ մտերիմ է 2025թ․ փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի հետ, իսկ Վալոդյա Գրիգորյանն էլ մյուս կողմի «главарь»-ն է եղել, դրա համար էլ սպանել է նրան։
փարաքար
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/19/93878725_175:0:1572:1048_1920x0_80_0_0_0974151696c892507823d0627d651257.jpg.webp
փարաքար, վալոդյա գրիգորյան, սպանություն, դատ
փարաքար, վալոդյա գրիգորյան, սպանություն, դատ
Պնդում է, թե ոստիկանները մանրամասներով իրեն սովորեցրել են, թե ցուցմունքում ինչ պետք է ասի։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում կրկնեց նախորդ նիստի ժամանակ արած հայտարարությունը՝ պնդելով, թե նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունք է տվել, անգիր արած տեքստեր է ասել՝ սպառնալիքների և խոշտանգումների պատճառով։
«Ըտենց բան չի եղել, որ Վալոդյա Գրիգորյանն ինձ վիրավորեր, էդ սաղ հորինված էր, էդ ամեն ինչը սովորած տեքստեր են։ Ոչ թե մենակ բարև-բարլուս չի եղել, իրար դեմ էլ իսկի դուրս չենք եկել, որ մի բան էլ լիներ, էդ ամեն ինչը սուտ ա»,- հայտարարեց Հարությունյանը՝ հերքելով, թե անձնական խնդիրներ է ունեցել Գրիգորյանի հետ, վրեժից դրդված է սպանություն կատարել և այլն։
Դատարանում այսօր հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, այդ թվում՝ հանցագործության վայրում։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Հարությունյանը պատմում՝ որտեղ է Վալոդյային հանդիպել, կրակել նրա վրա, որ կողմից է եկել և այլն։
Հարությունյանը կրկին հայտարարեց, որ այդ վայրն իրեն նախապես տարել են, ցույց տվել, ինքն էլ կրկնել է այդ ճանապարհը։ Հայտարարեց նաև, որ հայտնաբերված հագուստը, ձեռնոցները, զենքն իրենը չեն եղել։
Պնդում է՝ նախկինում վախեցել է այս ամենը խոստովանել, իսկ հիմա իբրև թե սպառնալիքների և վախի ազդեցությունը թուլացել է։
«Ուզում եմ բոլորն իմանան, որ ես էս սպանության հետ կապ չունեմ»,- հայտարարեց Հարությունյանը։
Ասում է՝ բոլոր մանրամասներով ոստիկաններն իրեն սովորեցրել են, թե ինչ պետք է ասի ցուցմունքում, այդ թվում, որ շատ մտերիմ է 2025թ․ փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի հետ, իսկ Վալոդյա Գրիգորյանն էլ մյուս կողմի «главарь»-ն է եղել, դրա համար էլ սպանել է նրան։