Ողբերգություն Գերմանիայի Քեհլ քաղաքում. հայ ընտանիքի 5 անդամ մահացել է, 2 երեխա ծանր վիճակում է

Գերմանիայի Քեհլ քաղաքի բնակելի տներից մեկում հայ ընտանիքի հինգ անդամի են մահացած հայտնաբերել, ևս երկու երեխա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ տագնապն առաջացել է այն բանից հետո, երբ դպրոցում անհանգստացել են հայ երեխաների բացակայությամբ։

Բնակարան մտած ոստիկանները պարզել են, որ մահացածների թվում կա երեք երեխա։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը գազի արտահոսքն է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քննություն։ Իրավապահները պարզում են՝ արդյոք գազի արտահոսքը եղել է պատահականության հետևանք, թե առկա է դիտավորություն։

Հայտնի է դարձել, որ ընտանիքի անդամներն ունեցել են թե՛ Հայաստանի, թե՛ Գերմանիայի քաղաքացիություն։ Ընտանիքը նաև ակտիվորեն ներգրավված է եղել հարևան Ստրասբուրգի հայ համայնքի միջոցառումներին և մասնակցել դեպի Հայաստան ուղղված բարեգործական ծրագրերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment