Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպան՝ իր պահվածքով և մտադրություններով, Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ կնստի և անմիջապես ոտքերը կդնի սեղանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը եվրոպական երկրների ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստան կամ այլ ձևաչափով ներկայացնել իրենց դիրքորոշումը։
«Նրանք ասում են. «Ո՛չ, մենք չենք ցանկանում ձեզ որևէ բան ներկայացնել։ Մենք ցանկանում ենք անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ»։ Բայց նման պահվածքով և նման մտադրություններով նրանք կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և անմիջապես ոտքերը կդնեն դրա վրա։ Մեզ դա պետք չէ», – ընդգծել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։