Ինչ են գողանում մեքենաներից, քանի տոկոս են բացահայտումները, և որքանով են վստահում ՆԳՆ-ին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի 7 ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների ընդհանուր թիվը, որպես գրանցված հանցագործություն, հասնում է 638-ի, որոնցից բացահայտվել է 224-ը: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ՀՀ Ներքին գործերի նախարարությունից:
Նախարարությունից նշեցին, որ 2025 թվականին տրասպորտային միջոցներից կատարված գողությունների թիվը, որպես գրանցված հանցագործություն, եղել է կրկնակի շատ՝ 1868, իսկ բացահայտված դեպքերը կազմել են 386:
2024 թվականին պատկերը բավականին այլ է եղել: Տրասպորտային միջոցներից կատարված գողությունների թիվը հասել է 2242-ի, մինչդեռ բացահայտված դեպքերի թիվը կազմել է ընդամենը՝ 244:
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից մշտապես իրականացվում են օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ՝ տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերը բացահայտելու, գողոնի հնարավոր իրացման վայրերը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնեցին գերատեսչությունից:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ տարածքում առկա է տրասպորտային միջոցներից գողացված ապրանքների յուրացման սև շուկա ՆԳՆ-ից նշեցին, որ նման տեղեկատվություն առկա չէ:
Գերատեսչությունից հայտնեցին, որ 2026 թվականի 7 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից բացահայտվել է նախնական համաձայնությամբ տրասպորտային միջոցներից գողություն կատարած 28 խումբ:
2024 թվականին տրասպորտային միջոցներից կատարաված հափշտակության համար մեղադրանք է ներկայացվել 74 անձի, որոնցից 73-ը եղել են արական, իսկ 1-ը իգական սեռի ներկայացուցիչ: 74-ից անչափահաս տարիքի են եղել 3-ը:
2025 թվականին նման մեղադրանք առաջադրվել է 42 անձի, որոնք բոլորն էլ եղել են արական սեռի ներկայացուցիչ, իսկ անչափահաս են եղել 2-ը:
2026 թվականի 7 ամիսների ընթացքում նույն մեղադրանքից առաջադրվել է 22 հոգու, որոնցից 21-ը եղելե ն արական, իսկ 1-ը իգական սեռի ներկայացուցիչ: Անչափահաս տարիքի են եղել՝ 5-ը:
Ըստ ՆԳՆ տվյալների տրասպորտային միջոցներից գողանում են հիմնականում կողային հայելիներ, հաշվառման համարինիշներ, տարբերանշաններ և այլ պահեստային մասեր:
Գերատեսչությունը հավաստիացնում է, որ վերջին տարիներին հասարակության հետ կապը առավել ակտիվ բնույթ է կրում, որն արտահայտվում է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմամբ: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ոստիկանության կողմից բնակչության շրջանում իրականացվում են լայանածավալ իրազեկման աշխատանքներ հանցագործություն կատարած անձնաց հետ ապօրինի գործարքներ չիրականացնելու ուղղությամբ: