Իրավաբանության մեջ և իրավական տեսանկյունից Սահմանադրության նախաբանը ամենանվազ նշանակություն ունեցողն է. Գալյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ես հիմա մի միտք կասեմ, որը սկանդալի առիթ կդառնա գուցե: Ինձ համար նախաբանը, և առհասարակ իրավաբանության մեջ, իրավական տեսանկյունից  նախաբանը ամենանվազ նշանակություն ունեցող բանն է»:

 

Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով Սահմանադրության նախաբանի մասին:

Մեկնաբանի ճշտող հարցին, թե նախաբանը սխեման չի՞ ցույց տալիս, Գալյանը բացասական պատասխան է տվել:

 

«Նախաբանը պատմաքաղաքական իրադրության արտացոլումն է և կամքը, որի հիման վրա ընդունվում է Սահմանադրությունը: Կան պետություններ, որ չունեն նախաբաններ, կան պետություններ, որոնք ունեն ավելի երկար նախաբաններ, կան պետություններ, որ ունեն 2 տողանոց նախաբաններ Սահամանդրության մեջ:

Նախաբանի իրավական նշանակությունը նորմերի հիերարխիայում մշտապես քննարկվել է և Վենետիկն էլ ունի նախաբանների վերաբերյալ կարծիքներ, որ դա յուրաքանչյուր պետությանկամքի կամարտահայտությունն է»,- ասել է Գալյանը:

Leave a comment