Թրամփը ծաղրել է Զելենսկու պնդումները

https://arm.sputniknews.ru/20261125/trampy-tsaghrel-e-zelensku-pndumnery-109731903.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106569625_45:0:1378:1000_1920x0_80_0_0_fb87c84f7e70612eab9d72375ecaa587.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, ամն

դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, ամն

Բաժանորդագրվել

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ կոնկրետ ժամկետներով սահմանափակված չէ։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղով է արձագանքել Ուկրինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդումներին, թե ամերիկացի բանակցողները, իբր, ձգտում են մինչև հունվար խաղաղության համաձայնագիր կնքել Մոսկվայի և Կիևի միջև։

Երեկ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ բանակցային թիմը, իբր, ձգտում է մինչև դեկտեմբեր-հունվար վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։

«Ո՞վ է դա ասել։ Նա (Զելենսկին – խմբ.) ուզում է, որ ես ի՞նչ անեմ», – «New York Post»-ը մեջբերում է Թրամփի խոսքերը, որը ծիծաղել և հայացքներ է փոխանակել սենյակում գտնվող ավագ օգնականի հետ` Զելենսկու հայտարարությունների մասին հարցից հետո։

Մեկնաբանելով կարգավորման հեռանկարները՝ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ որևէ կոնկրետ ժամկետ չի սահմանել։

«Խիստ ժամանակային սահմանափակում չունեմ։ Պարզապես ուզում եմ, որ սա ավարտվի», – ասել է Թրամփը։

Մոսկվան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին` դրա սկզբնա​պատճառները վերացնելու և Ռուսաստանի անվտանգության շահերը հաշվի առնելու պայմանով։

Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը չի ցանկանում շարունակել զինված հակամարտությունը Ուկրաինայում, և եթե Կիևը ցանկանում է դադարեցնել այն, ապա նա ևս պետք է ընդունի ԱՄՆ-ի կողմից առաջարկվող փոխզիջումները։

Leave a comment