https://arm.sputniknews.ru/20261124/hh-n-verahastatel-e-qimiakan-zenqi-kvonvenciajin-havatarim-linelu-handznarutjuny-109726112.html
ՀՀ-ն վերահաստատել է Քիմիական զենքի կոնվենցիային հավատարիմ լինելու հանձնառությունը
ՀՀ-ն վերահաստատել է Քիմիական զենքի կոնվենցիային հավատարիմ լինելու հանձնառությունը
Sputnik Արմենիա
Աբիսողոմոնյանը Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովի 31-րդ նստաշրջանում ընդգծել է նոր տեխնոլոգիաների խաղաղ կիրառման կարևորությունը։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T21:42+0400
2026-11-24T21:42+0400
2026-11-24T21:57+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
քիմիա
քիմիական զենք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_ba9620fa06b344f36e8afa1c2f8e9840.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը վերահաստատել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը։ Այս մասին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համաժողովի 31-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև նոր տեխնոլոգիաների (այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների) խաղաղ նպատակներով կիրառման և չարաշահումների կանխարգելման կարևորությունը։ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումըԱյս համատեքստում նա բարձր է գնահատել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության փոխանակման կարևոր հարթակ։ԱԳՄԱ փոխնախարարը շեշտել է նաև կենտրոնին Հայաստանի տրամադրած ֆինանսական աջակցությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_54dd8d90d564eb79a62abc7d8b0378e6.jpg.webp
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, քիմիա, քիմիական զենք
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, քիմիա, քիմիական զենք
Աբիսողոմոնյանը Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովի 31-րդ նստաշրջանում ընդգծել է նոր տեխնոլոգիաների խաղաղ կիրառման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը վերահաստատել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը։ Այս մասին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համաժողովի 31-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
«Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։ Անդրադառնալով միջազգային անվտանգության մարտահրավերներին՝ փոխնախարարը կարևորել է ՔԶԱԿ-ի դերը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում, ինչպես նաև պետությունների միջև վստահության, թափանցիկության և կառուցողական երկխոսության ամրապնդումը»,– ասված է հաղորդագրությունում։
Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև նոր տեխնոլոգիաների (այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների) խաղաղ նպատակներով կիրառման և չարաշահումների կանխարգելման կարևորությունը։
Այս համատեքստում նա բարձր է գնահատել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության փոխանակման կարևոր հարթակ։
ԱԳՄԱ փոխնախարարը շեշտել է նաև կենտրոնին Հայաստանի տրամադրած ֆինանսական աջակցությունը։