ՀՀ-ն վերահաստատել է Քիմիական զենքի կոնվենցիային հավատարիմ լինելու հանձնառությունը

https://arm.sputniknews.ru/20261124/hh-n-verahastatel-e-qimiakan-zenqi-kvonvenciajin-havatarim-linelu-handznarutjuny-109726112.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_54dd8d90d564eb79a62abc7d8b0378e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, քիմիա, քիմիական զենք

հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, քիմիա, քիմիական զենք

Բաժանորդագրվել

Աբիսողոմոնյանը Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովի 31-րդ նստաշրջանում ընդգծել է նոր տեխնոլոգիաների խաղաղ կիրառման կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը վերահաստատել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը։ Այս մասին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համաժողովի 31-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։ Անդրադառնալով միջազգային անվտանգության մարտահրավերներին՝ փոխնախարարը կարևորել է ՔԶԱԿ-ի դերը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում, ինչպես նաև պետությունների միջև վստահության, թափանցիկության և կառուցողական երկխոսության ամրապնդումը»,– ասված է հաղորդագրությունում։

Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև նոր տեխնոլոգիաների (այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների) խաղաղ նպատակներով կիրառման և չարաշահումների կանխարգելման կարևորությունը։

ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը

Այս համատեքստում նա բարձր է գնահատել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության փոխանակման կարևոր հարթակ։

ԱԳՄԱ փոխնախարարը շեշտել է նաև կենտրոնին Հայաստանի տրամադրած ֆինանսական աջակցությունը։

Leave a comment