Մոսկվայում տեղի է ունեցել Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը
Մոսկվայում տեղի է ունեցել Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։
Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները համալիր կերպով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում։
Մհեր Գրիգորյանը վաղը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։