Հարգելի հայրենակիցներ, Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունն ապահովելու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ։
Գործող կարգավորումների համաձայն՝ «070» ծածկագրով անձը հաստատող փաստատող փաստաթուղթը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։
Բացի այդ, «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
Սա կարող է խնդիրներ առաջացնել այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում օրենսդրությամբ նախատեսված է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը։
Ժամանակավոր պաշտպանության վկայականները փոխարինելու կարիք չկա, դրանց ժամկետը կարգավորվում է հեռավար։
Հիշեցնում ենք, որ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց անձը հաստատող փաստաթուղթ համարվող 070 կոդով հին նմուշի անձնագրերի արտադրությունը և տրամադրումը շարունակվում է։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: