Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի իշխանությունները չեն ցանկանում բանակցություններ վարել տարածաշրջանային իրավիճակի կարգավորման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել Թեհրանի ներկայացրած յոթ նախապայմաններին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանի յոթ պայմանների կատարումից առաջ որևէ գործողություն կամ բանակցություն չի լինի», – նշել է նա։
Միևնույն ժամանակ, Ղալիբաֆը հավաստիացրել է, որ եթե հակառակորդը Իրանի նկատմամբ նոր ագրեսիվ քայլերի դիմի, երկրի իշխանությունները պատրաստ են ընդլայնել «ռազմական գործողությունների աշխարհագրությունը»։