Պենտագոնը հետաձգում է մոտ 60 Patriot հրթիռների Ուկրաինային փոխանցումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դեռևս համաձայնություն չի տվել Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ 60 հրթիռ փոխանցելուն, որոնց մի մասը նախատեսվում է տրամադրել եվրոպական զինանոցներից։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան արդեն համաձայնեցրել են այդ հրթիռների մատակարարումը, սակայն Պենտագոնը դեռևս վերջնական հավանություն չի տվել գործարքին։

Հարցը հետագա քննարկման համար փոխանցվել է Պենտագոնի գնումների հարցերով փոխնախարար Մայքլ Դաֆիին։ Այս քայլի պատճառը դեռևս պարզ չէ։

Leave a comment