Արաղչին և Գրոսսին տեխնիկական քննարկումներ են անցկացրել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանդիպում է տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի միջև։ Այս մասին գրել է Գրոսսին իր X էջում։

«Վաղը Ժնևում կայանալիք կարևոր բանակցություններին նախապատրաստվելու համար մենք հենց նոր ավարտեցինք Իրանի արտգործնախարարի հետ տեխնիկական քննարկումները»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները վաղը Ժնևում բանակցություններ կանցկացնեն միջուկային ծրագրի շուրջ։

Leave a comment