Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանդիպում է տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի միջև։ Այս մասին գրել է Գրոսսին իր X էջում։
«Վաղը Ժնևում կայանալիք կարևոր բանակցություններին նախապատրաստվելու համար մենք հենց նոր ավարտեցինք Իրանի արտգործնախարարի հետ տեխնիկական քննարկումները»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները վաղը Ժնևում բանակցություններ կանցկացնեն միջուկային ծրագրի շուրջ։