Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը, որն ընդգրկված է եղել 1995-ին ընդունված սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի կազմում, հիշեցնում է՝ Հայաստանում մեկ անգամ սահմանադրություն է ընդունվել, երկու անգամ փոփոխվել, բայց որեւէ անգամ նման մակարդակի տեքստ չի գրվել։
«Դժվար խնդիր է` վերցրել են պալատներում, գաղտնի սենյակներում մի տեքստ են գրել, որի ամբողջ իմաստը Հռչակագիրը հանելն է, հիմա էլ ասում են` քննարկեք: Դե թող քննարկեն, միշտ վկայակոչում են ժողովրդի աջակցությունը, փաստորեն, դուրս է գալիս, որ ժողովրդի աջակցությունն ուզում են միայն քվե ստանալու ժամանակ: Նախապես չեն քննարկում, չեն ուզում իմանալ՝ ինչ է ժողովուրդը մտածում։ Օրինակ՝ մեր ժողովուրդը սահմանադրության ինչի՞ց է դժգոհ, ասենք, որ կարկուտ է գալիս: Կամ՝ սահմանադրության ո՞ր հոդվածն է ժողովրդին այդպես տառապանքներ պատճառել, կամ` ո՞ր փոխհատուցումը չեն ստանում»։
Փաշինյանն ասում է` հռչակագիրը պատերազմածին է․ «Անկախության հռչակագիրը սահմանադրության այս տեքստում հիշատակեն-չհիշատակեն, դա անանց արժեք է, չեղյալ հայտարարեն էլ․․․ թռնեն վերեւ, իջնեն ցած, դա մեր պատմության անբաժան մասն է եղել ու մնում է»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: